Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռեալ»-ը 14-րդ անգամ նվաճել է «Չեմպիոնների լիգա»-ի գավաթը

«Ռեալ»-ը 14-րդ անգամ նվաճել է «Չեմպիոնների լիգա»-ի գավաթը
Սպորտ
10:16, 29 май 2022
Մայիսի 28-ին, Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, «Լիվերպուլն» ու «Ռեալը» վիճարկել են Չեմպիոնների լիգայի գավաթը: Առաջին խաղակեսն անցել է բավականին ակտիվ: Մեկնարկային հատվածում գնդակին տիրել է «Լիվերպուլ»-ը, սակայն խաղակեսի վերջնամասում «Ռեալ»-ին հաջողվել է լուրջ հակագրոհ կազմակերպել:

Հաշիվը բացվել է խաղակեսի 59-րդ րոպեին: «Ռեալ»-ն այս խաղի միակ գոլն է ուղարկել մրցակցի դարպաս և նվազագույն հաշվով հաղթանակ տոնել:

Արքայական ակումբն իր պատմության մեջ 14-րդ անգամ դարձել է «Չեմպիոնների լիգա»-ի գավաթակիր՝ թարմացնելով իր իսկ բացառիկ ռեկորդը։ Նշենք, որ Մադրիդյան ակումբը վերջին 8 տարվա ընթացքում 5-րդ անգամ է դառնում Հին աշխարհամասի լավագույն ակումբը։