Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելինգեմի դուբլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ

Բելինգեմի դուբլի շնորհիվ «Ռեալը» կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ
Սպորտ
20:33, 28 октябрь 2023
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։

Արդեն 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց կատալոնական թիմի եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, որն օգտվեց «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբայի սխալից։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ։ 68-րդ րոպեին նա հեռվից կատարած հարվածով գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։

Ավելացված ժամանակում Բելինգեմը դարձավ նաեւ հաղթական գոլի հեղինակ (տեսանյութ)։ Գոլային փոխանցումը կատարեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

«Ռեալը» 28 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Բարսելոնան» երրորդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:2