Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը «Ուրարտու»-ն է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության հաղթողը «Ուրարտու»-ն է
Սպորտ
23:00, 02 июнь 2023
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը Երևանի «Ուրարտու»-ն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի առաջնության նախավերջին տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցեցին առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող «Ուրարտու»-ն և «Փյունիկ»-ը: Երևանյան դերբիում որոշիչ եղավ հանդիպման ավելացված րոպեին «Ուրարտու»-ի խփած միակ և հաղթանակ գնդակը: Գոլի հեղինակ դարձավ Եվգենի Ցիմբալյուկը։

«Ուրարտու»-ն Հայաստանի առաջնության վերջին տուրից առաջ հավաքեց 82 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ երկրորդ տեղը զբաղեցրած «Փյունիկ»-ից, որն ունի 77 միավոր: