Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի մեր մարզիկները նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը․ 315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ Աշխարհի առաջնություններում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել կից գրելով․

2023 թվականի ընթացքում մինչ այս պահը տարբեր մարզաձևեր ներկայացնող մեր մարզիկներն, ընդհանուր առմամբ, նվաճել են 426 մեդալ, ինչը 37 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ռեկորդային արդյունքը:

315 մեդալ գրանցվել է Եվրոպայի առաջնություններում, 111 մեդալ՝ Աշխարհի առաջնություններում:

Այսօր կառավարությունում քննարկեցինք Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարության նախագիծը: