Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես քո կողքին եմ, իմ ընկեր. Մխիթարյանը՝ Օզբիլիզին

Ես քո կողքին եմ, իմ ընկեր. Մխիթարյանը՝ Օզբիլիզին
Սպորտ
14:32, 23 декабрь 2023
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականում իր նախկին թիմակից Արաս Օզբիլիզին հաջողություն է մաղթել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։

«Ուրախ եմ տեսնել, որ Արաս Օզբիլիզի նման բարձր մակարդակի մարզիկն ու անձնավորությունը ՀՖՖ նախագահի թեկնածու է։ Վստահ եմ, որ նրա գիտելիքները խաղադաշտում և դրա սահմաններից դուրս օգուտ կտան իմ երկրում ֆուտբոլի աճին։ Ես քո կողքին եմ, իմ ընկեր, մաղթում եմ հաջողություն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ ընթանում է ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզը։