Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական սպորտ. 2023-ի ամուսնությունները

Հայկական սպորտ. 2023-ի ամուսնությունները
Սպորտ
15:05, 01 январь 2024
Մրցաշրջան-2023-ը հայկական սպորտում ոչ միայն մեծ հաղթանակների, կարեւոր մարզական իրադարձությունների տարի էր, այլ նաեւ ամուսնությունների, սիրո խոստովանությունների, ամուսնության առաջարկությունների տարի:

Այս տարի հայկական սպորտի աստղերը բազմաթիվ հույզեր պարգեւեցին նաեւ անձնական նորություններով, ռոմանտիկ առաջարկություններ արեցին իրենց սիրելիներին, մի քանիսն էլ դարձան պաշտոնապես «ամուսնացածներ»:

Այդպես ազատ ոճի ըմբիշ, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Վազգեն Թեւանյանը բոլորիս նախ հուզեց իր տպավորիչ ամուսնության առաջարկությունով սիրելիին Էյֆելյան աշխատարակի ֆոնին, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը բացահայտեց իր գեղեցկուհի ընտրյալին եւ ամուսնության առաջարկության սպասված «այո»,-ն, շախմատի Հայաստանի հավաքականի կազմում եռակի օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանն էլ ամուսնացավ իր սիրելիի հետ:

NEWS.am Sport-ը ներկայացնում է մրցաշրջան-2023-ի ամուսնությունները հայկական սպորտում:

Լեւոն եւ Անիտա

Հուլիսին համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն, կրկնակի աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը ամուսնացել են։

Զույգի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Երեւանում: Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը իրենց հարաբերությունները գրանցել են Քաղաքացիական ակտերի գրանցման կենտրոնում։

Ամուսնությունից օրեր անց համացանցում տարածվել է զույգի լուսանկարները։ 



Լեւոն Արոնյանը եւ Անիտա Այվազյանը միասին են 2020 թվականից։

2022թ․ հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը, որին անվանել են Զաբել։

Էդուարդ եւ Ալինա

Հունիսի 23-ին ամուսնացել է Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:


23-ամյա ֆուտբոլիստի ընտրյալը Ալինա Կարապետյանն է։

Հարսանեկան  արարողությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։
 https://fb.watch/pb4d0tQw3o/

Նաիր եւ Յանա

Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի ամուսնության արարողությունը: հոկտեմբերի 24-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական  «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական էր պատասխանել։
Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում էր արել սոցիալական ցանցերում։ 

View this post on InstagramA post shared by Яна Ромашкина (@romashkina_ya_)
Նաիր Տիկնիզյանի եւ Յան Ռոմաշկինայի հարաբերությունների մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին։

Վահագն եւ Մարի

Հունիսի 17-ին ամուսնացել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր Վահագն Դավթյանը։ 


Հայաստանի հավաքականի անդամի կինը Մարի Պետրոսյանն է։ Զույգի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ 


 Հարսանեկան արարողությանը ներկա են եղել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամները, այդ թվում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 15-ին Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Վահագն Դավթյանը օղակների վարժությունում նվաճեց արծաթե մեդալ եւ դարձավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն։

Վազգեն եւ Սոնա

Նոյեմբերի 19-ին ամուսնացել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թեւանյանը։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Խոր Վիրապի եկեղեցում։

Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։

View this post on InstagramA post shared by Wrestling Team Hayastan (@wrestling.armenian)
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը հոտկեմբերի 31-ին Փարիզում Էյֆելյան աշտարակի ֆոնին ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին եւ ստացել դրական պատասխան։
View this post on InstagramA post shared by Sun (@sona_martirossyan)
Սիրահար զույգը առաջարկության լուսանկարներով կիսվել էր համացանցում։
«Ես ասացի «այո»»,- Ինստրագամում գրել է Վազգեն Թեւանյանի ընտրյալ Սոնա Մարտիրոսյանը։