Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռեալը» Մբապեին առաջարկել է 10 համարը

«Ռեալը» Մբապեին առաջարկել է 10 համարը
Սպորտ
22:08, 22 январь 2024
Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ներկայացուցիչների միջև բանակցությունները հանգեցրել են սկզբունքային համաձայնության, հայտնում է Sports Zone-ը․ գրում է armsport-ը։

Աղբյուրի համաձայն՝ մինչ ամեն ինչ վերջնական տեսքի բերելը, Մբապեն ցանկանում է լսել ՊՍԺ-ի փաստարկները։ Մադրիդցիները ֆրանսիացուն առաջարկել են 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն կարող է ձեռք բերել «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեին, եթե Մբապեն հեռանա փարիզյան ակումբից։

25-ամյա հարձակվողը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։