Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մբապեն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Սպորտ
15:54, 21 октябрь 2023
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ծրագրում է հեռանալ ակումբից 2024 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։


Նշվում է, որ ՊՍԺ-ում Մբապեի համար ամեն ինչ չստացվեց այնպես, ինչպես նա կարծում էր 2022 թվականի մայիսին պայմանագիրը երկարաձգելիս։

Մբապեի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալը»։


Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականիից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողը թիմի կազմում դարձել է 220 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։