Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձել է Վարշավայի մրցաշարի ոսկե մեդալակիր

Ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձել է Վարշավայի մրցաշարի ոսկե մեդալակիր
Սպորտ
10:18, 24 июль 2022
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարի ոսկե մեդալակիր։

Ֆեդերացիայից հայտնում են, որ եզրափակչում՝ դիտարժան պայքարում, Գալստյանն առավելության է հասել Ճապոնիայի ներկայացուցչի նկատմամբ։ 

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։

Գևորգ Ղարիբյանն էլ 2:4 հաշվով պարտվել է չինացի մրցակցին և գրավել 5-րդ տեղը: