Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան բացել է Երևանում կայանալիք համագումարի առցանց գրանցումը
Սպորտ
21:43, 29 июль 2022
Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (IBA) բացել է առցանց գրանցումը իր հաջորդ արտահերթ համագումարի մասնակիցների համար, որը տեղի կունենա 2022 թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում. այդ մասին հայտնում է IBA-ի պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության՝ Երևանում կայանալիք արտահերթ համագումարի հիմնական օրակարգն այն է, որ ազգային ֆեդերացիաները որոշեն ասոցիացիայի նոր նախագահի ընտրությունների անհրաժեշտությունը:

«Ես խրախուսում եմ բոլոր ազգային ֆեդերացիաներին գրանցվել գալիք Կոնգրեսում, քանի որ լավ կառավարման համար մեր պայքարում IBA-ը ձգտում է բացարձակ թափանցիկության, երբ խոսքը վերաբերում է այնպիսի կարևոր որոշումների, ինչպիսիք են նախագահական ընտրությունները», - ասել է IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը: