Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սելարայանը՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, Ռանոսը ևս ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

Սելարայանը՝ Եվրո-2024-ի ընտրական փուլի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, Ռանոսը ևս ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում
Սպորտ
14:56, 18 июнь 2023
Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին և հաղթել 4-2 հաշվով։ 


Այս խաղում իրենց ակտիվում դուբլ գրանցեցին Հայաստանի հավաքականի հարձակվողներ Հրանտ-Լեոն Ռանոսը և Լուկաս Սելարայանը։

WhoScored-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լուկաս Սելարայանին, ով ստացել է այս խաղում առավելագույն միավորը՝ 9,9։ Ռանոսը երկրորդն է․ նա ստացել է 9 միավոր։ Երկու ֆուտբոլիստներն ընդգրկվել են նաև որակավորման երրորդ տուրի խորհրդանշական հավաքականում, ընդ որում՝ Լուկասը ստացել է ամենաբարձր միավորը բոլոր ֆուտբոլիստների շրջանում։

Սելարայանն առաջին գոլերը խփեց մեր ընտրանու կազմում, այս խաղում իր ակտիվում գրանցելով նաև գոլային փոխանցում։ Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում ևս դարձավ դուբլի հեղինակ։ Մինչ այդ նա իր ակտիվում ևս դուբլ էր գրանցել Կիպրոսի հետ ընկերական խաղում։