Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրում եմ Հայաստանը և շատ հպարտ եմ, որ հայ եմ. Հրանտ-Լեոն Ռանոս

«Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը բավականին հեշտ կայացրեցի։ Ես սիրում եմ  այս երկիրը և շատ հպարտ եմ, որ հայ եմ»,- ՀՖՖ TV-ի հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Նա նշել է, որ շատ երիտասարդ է, կանի իրենից կախված հնարավոր ամեն ինչ թիմին օգնելու համար․ «Մարզիչ Ալեքսանդր Պետրակովը շատ է սիրում ֆուտբոլը։ Նա այստեղ է ինչ-որ բան փոխելու մեծ ցանկությամբ»,- ասել է  Հրանտ-Լեոն Ռանոսը։

ՀՖՖ-ից այսօր հայտնել էին, որ Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում, որը կայանալու է մարտի 28-ին Երևանում։