Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արթիկ»-ը դարձավ Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթակիր

«Արթիկ»-ը դարձավ Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթակիր
Սպորտ
21:25, 27 июнь 2023
Հայաստանի բասկետբոլի Սուպերգավաթը վիճարկեցին Երևանի «Ուրարտու» և Արթիկի համանուն թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային քառորդի ամբողջ ընթացքում «Ուրարտու»-ն առաջ էր հաշվի մեջ: Երևանյան ակումբը մի պահ նույնիսկ 10-ը միավորի առավելություն ուներ: «Արթիկ»-ին, սակայն, հաջողվեց ոչ միայն հետ բերել կորցրածը, այլ նաև մեկ միավորի առավելություն ստանալ՝ 23:24: Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն կորցրեց «խաղի թելը» և «Արթիկ»-ը մեծացրեց առավելությունը: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 45:50՝ հօգուտ «Արթիկ»-ի:

Երրորդ քառորդում «Արթիկ»-ը մեծացրեց առավելությունն ու հաշվի տարբերությունը հասցրեց 15 միավորի՝ 60:75: «Ուրարտու»-ին վերջին քառորդում այդպես էլ հանդիպման ընթացքը բեկել չհաջողվեց՝ 89:98 և «Արթիկ»-ը դարձավ Հայաստանի Սուպերգավաթակիր: