Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Մարկարովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն

Էդուարդ Մարկարովը` «Ուրարտու»-ի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն
Սպորտ
21:06, 31 июль 2023
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլի զարգացման գծով փոխտնօրեն է նշանակվել լեգենդար ֆուտբոլիստ և վաստակավոր մարզիչ Էդուարդ Մարկարովը։․ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Էդուարդ Մարկարովը «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է, որի կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու արծաթե մեդալակիր, 2 անգամ էլ՝ գավաթակիր:

2021 թվականի ապրիլից նա զբաղեցրել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդականի պաշտոնը։

2022 թվականի գարնանը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի թանգարանում բացվեց լեգենդար ֆուտբոլիստին նվիրված անկյուն։