Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ. Մխիթարյանը երկրորդն է

Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ. Մխիթարյանը երկրորդն է
Սպորտ
17:09, 26 декабрь 2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

2022թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Վերջինս հավաքել է 76 միավոր։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 74 միավորով։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
 Հայաստանի 2022 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։