Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալեքսանդր Միլյկովիչը հեռացավ «Փյունիկից»

Ալեքսանդր Միլյկովիչը հեռացավ «Փյունիկից»
Սպորտ
22:33, 01 август 2023
«Փյունիկի» և սերբ պաշտպան Ալեքսանդր Միլյկովիչի միջևավարտվել է պայմանագրի ժամկետը ու կողմերը որոշել են չերկարաձգել այն. այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

33-ամյաֆուտբոլիստը թիմին միացել էր 2022 թվականի ամռանը «Պարտիզան» ակումբից: Կարճժամանակում, Միլյկովիչը դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ ու իր ներդրումն ունեցավեվրագավաթային հաջողված մրցաշրջանում։ Մեր գույներով Միլյկովիչը անցկացրել է 36 հանդիպում, դարձել 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Պատիվ էր ներկայացնելը այս ակումբը։ Հույս ունեմ, որ իմ օրինակով արդարացրի բոլորիսպասելիքները։ Ակումբին ու երկրպագուներին մաղթում եմ ամենալավն ու հաջողություններ։Փյունիկը միշտ կլինի իմ կյանքի մի մասը, վայր, որտեղ ապրել եմ հիանալի պահեր ու ձեռք բերելբազում ընկերներ»,-ասել է ֆուտբոլիստը: