Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթել են Տաջիկստանի հավաքականին

Հայ վոլեյբոլիստները 3:1 հաշվով հաղթել են Տաջիկստանի հավաքականին
Սպորտ
16:40, 12 август 2023
Բելառուսում ավարտին մոտեցող ԱՊՀ երկրորդ խաղերում հայ վոլեյբոլիստները Մինսկում հանդիպել են Տաջիկստանի հավաքականի հետ և թիմային հաղթանակ տարել։ Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
 
Մեր տղաները առաջին մրցափուլը պարտվել են, բայց թեժ ու համառ խաղ են ցուցադրել հաջորդ 3 մրցափուլում և գեղեցիկ հաղթանակի հասել 3:1 հաշվով։