Քաղաքացիակենտրոն
լրատվություն

11:0 հաշվով ադրբեջանցուն հաղթած ըմբիշ Լյովա Գևորգյանը մարզիչների հետ միասին ամփոփում է Դորտմունդում կայացած առաջնությունը․ Տեսանյութ

11:0 հաշվով ադրբեջանցուն հաղթած ըմբիշ Լյովա Գևորգյանը մարզիչների հետ միասին ամփոփում է Դորտմունդում կայացած առաջնությունը․ Տեսանյութ
Սպորտ
12:16, 06 июль 2021
Արմենպրես լրատվական գործակալության մամուլի կենտրոնում հյուրընկալել էին Լյովա Գևորգյանին և նրա մարզիչներին, որտեղ խոսել են Գերմանիայի Դորտմունդ քաղաքում հունիսի 26-ից 30֊ը կայացած Եվրոպայի երիտասարդական առաչնության մասին. այնտեղ Հայաստանի ազատ ոճայինները նվաճել են 5 մեդալ՝ 1ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ։ 

Ըմբիշ Լյովա Գևորգյանը նշեց, որ գլխավոր խնդիրը հաղթանակն էր և նա հաղթանակ տարավ։ Իսկ այս հաջողությունը նրան կտանի դեպի մեծ սպորտ։ 

«Մարզիկները կհանգստանան 1 շաբաթ և դրանից հետո կսկսենք նախապատրաստվել առաջիկայում աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը տեղի է ունենալու սույն թվականի օգոստոսի 14֊19 Ռուսաստանի Ուֆա քաղաքում» ֊ հետագա անելիքների մասին նշեց  մարզիչ Ավետիք Վարդանյանը։ 

Հուլիսի 12֊ից մարզիկները ուսումնամարզական հավաք կունենան Վրաստանում, որը կտևի 12 օր, ապա կվերադառնան հավաքը շարունակելու Երևանում և կմեկնեն մասնակցելու Աշխարհի առաջնությանը, որտեղ կմասնակցեն Եվրոպայի առաջնության մեդալակիրները։