Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շանթ Խաչատրյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր

Շանթ Խաչատրյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
11:03, 05 июль 2021
Դորտմունդում ավարտվեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանի հավաքականից առավել հաջող հանդես եկավ 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1 րոպե 12 վայրկյանում բացահայտ առավելությամբ հաղթեց լիտվացի Վիլիուս Սավիցկասին:

Շանթը միանգամայն արժանի էր չեմպիոնության համար գոտեմարտելուն, եթե քառորդ եզրափակչում մրցավարությունը բոլոր հնարավոր միջոցներով ակնհայտ չաջակցեր թուրք Սերհաթ Կիրիկին եւ հաղթանակը սկուտեղի վրա չմատուցեր նրան: