Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ

Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, կան հարյուրավոր վիրավորներ
Աշխարհ
11:00, 04 ноябрь 2023
Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 128 մարդ, հայտնում է Reuters- գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Նեպալում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 128-ի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։Agence France-Presse-ի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն հարյուր մարդ։

Ավելի վաղ Եվրո-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ Նեպալում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հաղորդվում է ավելի քան 54 զոհի և տասնյակ վիրավորների մասին: