Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային՝ բռնկված հրդեհները մարելու նպատակով․ ermenihaber.am

Եվրահանձնաժողովը օգնություն կուղարկի Թուրքիային՝ բռնկված հրդեհները մարելու նպատակով․ ermenihaber.am
Աշխարհ
14:59, 02 август 2021
Եվրահանձնաժողովը Թուրքիայում բռնկված հրդեհները մարելու նպատակով աղետի գոտի կուղարկի 3 հրշեջ ինքնաթիռ: 
 
2 հրշեջ ինքնաթիռը ուղարկվելու է Իսպանիայից, իսկ մեկը Խորվաթիայից: Նշենք, որ այս պահին Թուրքիայում բռնկված հրդհեների հետևանքով արդեն կա զոհ: Միաժամանակ Թուրքիայի իշխանությունները պնդում են, որ հրդեհների օջախների մեծ մասը վերահսկողության տակ է առնվել:
 
Գործի է դրվել ավելի քան 30 ուղղաթիռ, մարման աշխատանքների մասնակցում են ավելի քան 1800 փրկարարներ: 
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիային օգնություն էին ուղարկել, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը: 
 
Աղբյուր՝ ermenihaber.am