Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մարդկությունը մեծ խնդրի առաջ է կանգնած․ գլոբալ տաքացումը կանխելու համար պետք է դադարեցնել հանածո վառելիքի այրումը»․ ԿՓՓՄԽ զեկույց

«Մարդկությունը մեծ խնդրի առաջ է կանգնած․ գլոբալ տաքացումը կանխելու համար պետք է դադարեցնել հանածո վառելիքի այրումը»․ ԿՓՓՄԽ զեկույց
Աշխարհ
16:35, 09 август 2021
Համաշխարհային առաջնորդները կձախողեն կլիմային առնչվող իրենց առաքելությունը, եթե չկատարեն գազային արտանետումների «անհապաղ, արագ և լայնածավալ կրճատումներ»։Ածխածնի արտանետումներից աղտոտվածությունը հասել է այնպիսի ծայրահեղ մակարդակի, որ կլիմայի փոփոխությունը դադարեցնելու ուղղությամբ պայքարի առանցք հանդիսացող շեմը, այն է՝ գլոբալ տաքացումը մինչև դարավերջ սահմանափակել մինչև 1,5 աստիճան ցելսիուսով, կհաղթահարվի առաջիկա 15 տարիների ընթացքում: Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle  կայքը՝ ներկայացնելով Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) կողմից հրապարակված չափազանց նշանակալի զեկույցը, որն ընդունվել է աշխարհում 195 երկրների պատվիրակների կողմից։
 
Այս վերլուծությունն, արված ռեկորդային շոգի և անձրևների ֆոնին, որոնք ցնցել են հարուստ և աղքատ երկրները, հիմնված է կլիմայի փոփոխության վերաբերյալ ավելի քան 14,000 ուսումնասիրությունների վրա:
 
Սա պատկերում է հարյուրավոր տարիների ընթացքում այս մոլորակում ապրողներից միայն մեկ տեսակի՝ մարդու կողմից Երկրի անճանաչելիորեն խեղված պատկերը:
 
«Այս զեկույցն իրականության ստուգում է»,- նշել է  ԿՓՓՄԽ աշխատանքային խմբի համանախագահ Վալերի Մասոն- Դելմոտը:
 
 Մարդիկ՝ այրելով հանածո վառելիքներ և արձակելով գազեր, որոնք ջերմոցի պես տաքացնում են մոլորակը, դրա ջերմաստիճանը բարձրացրել են մոտ 1,1 աստիճանով: Deutsche Welle-ն գրում է, որ, ըստ զեկույցի, սրա արդյուքնում ամբողջ աշխարհում ջերմային ալիքների, հորդառատ անձրևների հաճախականությունն ու ուժգնությունն ավելացել է։ Նշվում է, որ արևադարձային ցիկլոնների  չափը՝ քամու բարձր արագության ֆոնին,  բարձրացել է և շատ շրջաններում երաշտներն ավելի չոր են և ավելի երկար են տևում:
 
ԿՓՓՄԽ- ի 2014 թվականի վերջին խոշոր զեկույցից ի վեր, գիտնականներն ավելի են համոզվել նրանում, որ կլիմայի փոփոխությունը ուժեղացրել է առանձին հրդեհները, ջրհեղեղներն ու փոթորիկները: Եղանակի վատթարացումը կանխելու մեկ պարզ լուծում կա ՝ դադարեցնել հանածո վառելիքի այրումը, սակայն կառավարությունները, ձեռնարկություններն ու անհատները, անհրաժեշտ արագությամբ դա չեն անում: 
 
«Երբ ես նայում եմ այն արդյուքին, որն ունենք՝ կլիմայի փոփոխոթյան ծայրահեղ իրավիճակի հետ կապված, ապա ակնհայտ է, որ մենք գտնվում ենք կլիմայական ճգնաժամի մեջ»,- ասել է Շվեյցարիայում Մթնոլորտային և կլիմայական գիտությունների ինստիտուտի գիտնական, այս զեկույցի համահեղինակ Սոնիա Սենեվիրատնեն, հավելելով, որ մարդկությունն իսկապես շատ մեծ խնդրի առաջ է կանգնած»:
 
                                                                                                             Սյուզի Սիրականյան