Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դանիայի թագուհին ամանորյա հեռուստատեսային ուղերձում անսպասելիորեն հրաժարվել է գահից

Դանիայի թագուհին ամանորյա հեռուստատեսային ուղերձում անսպասելիորեն հրաժարվել է գահից
Աշխարհ
12:39, 01 январь 2024
Դանիայի թագուհի Մարգրետե II-ը անսպասելիորեն հայտարարել է գահից հրաժարվելու մասին՝ ազգին ուղղված ամանորյա հեռուստատեսային ուղերձի ժամանակ․ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
 
Գահից պաշտոնական հրաժարումը տեղի կունենա հունվարի 14-ին, այդ օրը կլրանա նրա թագուհի դառնալու 52 տարին։
 
Մարգրետեի հեռանալուց հետո թագավոր կդառնա նրա ավագ որդին՝ թագաժառանգ Ֆրեդերիկը։
 
«Ես գահը կթողնեմ իմ որդուն՝ թագաժառանգ Ֆրեդերիկին», - ասել է նա։
 
83-ամյա Մարգրետե II-ը Դանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետն է, որը գահ է բարձրացել 1952 թվականին իր հոր՝ Ֆրեդերիկ IX թագավորի մահից հետո:
 
Հաղորդվում է, որ շեղվելով բրիտանական թագավորական ավանդույթից՝ 55-ամյա թագաժառանգ Ֆրեդերիկի թագադրման պաշտոնական արարողություն չի լինելու։ Փոխարենը նույն օրը պալատը կհայտարարի նրա գահ բարձրանալու մասին։


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի