Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը

Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի անվտանգության համաժողովը
Աշխարհ
17:39, 16 февраль 2024
Այսօր Գերմանիայում մեկնարկում է Մյունխենի Անվտանգության 60-րդ միջազգային համաժողովը։ Անվտանգության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր ֆորումին մասնակցում են տասնյակ պետությունների 180 բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ գրեթե 50 երկրների առաջնորդներ, կառավարությունների ղեկավարներ, փոխանցում է Ազատությունը:

Ռուսաստանի, Իրանի կառավարությունները միջոցառմանը չեն հրավիրվել։ Հաղորդվում է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի մասնակցության մասին։

Համաժողովի հիմնական թեմաները Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Սոմալիում, Սուդանում և Հայիթիում տեղի ունեցող պատերազմներն են։ Հավաքի օրակարգում է նաև միջազգային իրավունքի գերակայության թեման, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հնարավոր բարեփոխումների հարցը և կլիմայի փոփոխությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։