Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Օպենհայմեր»-ը՝ տարվա լավագույն ֆիլմ. Կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը

«Օպենհայմեր»-ը՝ տարվա լավագույն ֆիլմ. Կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը
Աշխարհ
11:23, 11 март 2024
Լոս Անջելեսում կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։ Արարողության հաղթական հերոսն է դարձել Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր»-ը: 

Ֆիլմն արժանացել է յոթ մրցանակի. բացի հիմնական անվանակարգում «Օսկար»-ից, Քրիստոֆեր Նոլանի ֆիլմը ստացել է արձանիկներ լավագույն ռեժիսուրայի, օպերատորական աշխատանքի, մոնտաժի, օրիգինալ սաունդթրեքի համար։ 
 
Ֆիլմի գլխավոր դերակատար Քիլիան Մըրֆին արժանացել է «Օսկար»-ի որպես լավագույն դերասան, իսկ Ռոբերտ Դաունի կրտսերը՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (սա երկուսի համար էլ Կինոակադեմիայի առաջին մրցանակն է. Մըրֆին այն նվիրել է «ամբողջ աշխարհի խաղաղարարներին»): 

Ուկրաինացի լրագրող Մստիսլավ Չեռնովի «20 օր Մարիուպոլում» ֆիլմն արժանացել է «Օսկարի» «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

«Բարբի»-ն արժանացել է ընդամենը մեկ «Օսկար»-ի: «Լավագույն երգ» («What Was I Made For?») անվանակարգում մրցանակը հանձնվել է Բիլի Այլիշին և Ֆինեաս ՕʼՔոնելին: