Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատվաստումները կանխում են «երկարաժամկետ քովիդ»-ի ռիսկը

Պատվաստումները կանխում են «երկարաժամկետ քովիդ»-ի ռիսկը
Աշխարհ
16:48, 04 сентябрь 2021
Լոնդոնի Քինգս քոլեջի կողմից արված ուսումնասիրությունները պարզել են, որ  կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված լինելը ոչ միայն նվազեցնում է վարակվելու ռիսկը, այլև կանխում է ինֆեկցիան երկարաժամկետ Covid19-ի վերածվելը՝ հայտնում է BBC-ն։

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատվաստում չստացած մարդկանց համեմատությամբ պատվաստված մարդկանց դեպքում 50%-ով կրճատվում է  չորս շաբաթից ավելի տևող ախտանիշների առաջացման հավանականությունը:

Մինչ օրս Մեծ Բրիտանիայում 16-ից բարձր տարիքի մարդկանց 78.9%-ը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ:

Այսպիսով՝ աշխարհում շատերը կորոնավիրուսից վերականգնվում են չորս շաբաթվա ընթացքում, բայց ոմանց ախտանիշները տևում են շաբաթներ և ամիսներ շարունակ։ Սա կոչվում է «երկարաժամկետ քովիդ» և կարող է առաջանալ կորոնավիրուսի նույնիսկ թեթև
ախտանիշների դեպքում:

Գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակվել է The Lancet Infectious Diseases-ում, նշում  են, որ ակնհայտ է՝ առհասարակ, պատվաստումները փրկում են կյանքեր և կանխում լուրջ հիվանդությունները, սակայն երկարաժամկետ հիվանդությունների զարգացման վրա պատվաստանյութերի ազդեցությունը միշտ ավելի քիչ է եղել:

«Երկարաժամկետ Covid-ի վերաբերյալ լավ նորությունն այն է, որ, ըստ մեր հետազոտությունների, կրկնակի պատվաստումը զգալիորեն նվազեցնում է դրա վտանգը»,- նշել է առաջատար գիտաշխատողներից դոկտոր Քլեր Սթիվսը։

Սյուզի Սիրականյան