Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ ու իր դաշնակիցները փորձում են խանգարել Հարավային Կովկասում կայունությանը». Լավրով

«ԱՄՆ ու իր դաշնակիցները փորձում են խանգարել Հարավային Կովկասում կայունությանը». Լավրով
Աշխարհ
16:17, 12 апрель 2024
«ԱՄՆ ու իր դաշնակիցները փորձում են խանգարել Հարավային Կովկասում կայունությանը». Լավրով ԱՄՆ-ն ու իր սատելիտները փորձում են խաթարել Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ԱԳՆ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նրանք (ԱՄՆ-ը և դաշնակիցները) փորձում են ներխուժել հետխորհրդային տարածքի բոլոր շրջանները, միջամտել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործընթացին և չեն ցանկանում թույլ տալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրագործումը, որ ձեռք է բերվել Ռուսաստանի աջակցությամբ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ ստեղծվում են տարբեր ձևաչափեր՝ ուղղված  Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցները գտնվում են հսկայական ճնշման տակ, սակայն նրանք հավատարիմ են մնում ընդհանուր արժեքներին և սկզբունքներին, որոնց վրա հիմնված են ինտեգրացիոն կառույցները՝ ԵԱՏՄ-ն, ԱՊՀ-ն և ՀԱՊԿ-ը։ Նա համոզված է, որ ռազմավարական առումով Արևմուտքի գիծը դատապարտված է ձախողման։