Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հույս ունենք, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը». Լավրով

«Հույս ունենք, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը». Լավրով
Միջազգային
14:31, 07 апрель 2023
Ռուսաստանը հույս ունի, որ արտատարածաշրջանային խաղացողները չեն միջամտի Հարավային Կովկասի կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Մենք հուսով ենք, որ մեր որոշ արտատարածաշրջանային գործընկերներ չեն միջամտի այդ գործընթացներին և կողմերին կկողմնորոշեն պայմանավորվածությունների խստիվ իրականացմանը, որ ձեռք են բերվել ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ ձևաչափով»,- ասել է Լավրովը։