Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին նշել է այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը

Զելենսկին նշել է այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը
Աշխարհ
12:18, 22 март 2022
Նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատել է ՆԱՏՕ-ի և առանձին անդամ երկրների դերը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ուղիների որոնման մեջ և նշել այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը, փոխանցում է Украинская правда-ն:

«Վաղը (պատերազմի ավատից հետո խմբ.) պետք է ասեն Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ: Պատասխանը պարզ է՝ մեզ չեն ընդունում, քանի որ վախենում են Ռուսաստանից: Մեզ պետք է այդ հարցի հետ ավելի հանգիստ լինել: Կան ՆԱՏՕ-ի այլ երկրներ, որոնք ցանկանում են երաշխավոր լինել մեր անվտանգության համար»,-նշել է նա;

Նրա խոսքով՝ հենց այդտեղ իրենք պետք է փոխզիջում գտնենք, դա կլինի այն կետը, որտեղ կավարտվի պատերազմը:

Նա նշել է, որ  դա նորմալ փոխզիջում է՝ Արևմուտքի, Ուկրաինայի և Ռուսաստանի համար։