Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան վերահաստատել է իր դերակատարումը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր

Ֆրանսիան վերահաստատել է իր դերակատարումը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր
Աշխարհ
10:34, 12 апрель 2022
Ֆրանսիան վերահաստատում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելուն իր լիարժեք հավատարմությունը` թե երկկողմ հիմքով, և թե իբրև ԵՄ խորհրդի նախագահող ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Այս մասին նշված է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

«Այս դերում Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի ու Ադրբեջանի հետ` մարդասիրական խնդիրների լուծմանը հասնելու համար, նաև շարունակում է աջակցել սահմանների սահմանագծման, տարածաշրջանի մեկուսացումը հաղթահարելու, ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ու ԼՂ խնդրի կարգավորման գործընթացներին:

Այս նպատակով փետրվարի 4-ին Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի հետ խորհրդակցություն` տեսակոնֆերանսի ձևաչափով: ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահը ներկայում աշխատանքային այցով Երևանում է»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ: