Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փարիզը կշարունակի նպաստել Երևանի և ԵՄ միջև համագործակցությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն

Փարիզը կշարունակի նպաստել Երևանի և ԵՄ միջև համագործակցությանը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն
Քաղաքականություն
21:05, 03 январь 2022
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն և դեսպանության ողջ անձնակազմը Հայաստանի ժողովրդին են հղել խաղաղության, երջանկության, բարգավաճման իրենց բարեմաղթանքները 2022 թ. համար։


Այս մասին նշված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ Twitter-ի միկրոբլոգի գրառման մեջ:

«Ֆրանսիան, որ վերջերս է ստանձնել ԵՄ խորհրդի նախագահությունը, կշարունակի գործել՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և Հայաստանի ու Եվրամիության միջև համագործակցության ամրապնդման»,- ասված է գրառման մեջ։