Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի ինքնագնաց «Կեսար» հրետանիներ եւ «Միլան» հակատանկային հրթիռներ. Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինա կուղարկի ինքնագնաց «Կեսար» հրետանիներ եւ «Միլան» հակատանկային հրթիռներ. Մակրոն
Աշխարհ
16:45, 22 апрель 2022
Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կուղարկի 155 մմ տրամաչափի «Կեսար» ինքնագնաց հրետանային կայանքներ և «Միլան» հակատանկային հրթիռների մոտ մեկ խմբաքանակ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ouest-France-ին։

«Մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ առանց կարմիր գիծը հատելու»,- պարզաբանել է Մակրոնը։

Այս պահին Փարիզից Կիև զենքի մատակարարման ժամկետները չեն նշվում։ Տեղեկություններ չկան նաև զենքի մատակարարումների ծավալների վերաբերյալ։