Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ

Կիպրոս մուտք գործող զբոսաշրջիկներն այլևս կարիք չեն ունենա ցույց տալ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ
Աշխարհ
13:51, 28 май 2022
Կիպրոսի կառավարությունը որոշում է ընդունել չեղարկել երկիր մուտք գործող զբոսաշրջիկների համար պարտադիր համարվող կորոնավիրուսի թեստի կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Ընդ որում, սահմանափակումները կհանվեն ինչպես օդանավակայաններում, այնպես էլ նավահանգիստներում:

Կառավարությունից հայտնել են, որ նման որոշման պատճառը երկրում էպիդեմիոլոգիական իրավիճակի բարելավումն է: