Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է

Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է
Հասարակություն
16:11, 15 май 2021
Այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա. տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ:

Մինչև 1 տարեկան երեխաների համար երկիր մուտք գործելիս ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: