Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. «Ամերիկայի ձայն»
Աշխարհ
10:28, 13 июль 2022
ԱՄՆ պետքարտուղարությունը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին իր աջակցությունն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հարցմանը, հայտնել են.

«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում: ՄիացյալՆահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանը այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»: