Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մի գեղեցիկ գիշեր մենք կարող ենք անակնկալ հարձակվել նրանց վրա». Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին

«Մի գեղեցիկ գիշեր մենք կարող ենք անակնկալ հարձակվել նրանց վրա». Էրդողանը շարունակում է սպառնալ Հունաստանին
Աշխարհ
14:32, 12 сентябрь 2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում հրաժարվել Հունաստանի հասցեին ատելության խոսքից՝ չնայած ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների կոչերին։

«Մենք արդեն ասել ենք, որ մի գեղեցիկ գիշեր մենք կարող ենք անակնկալ հարձակվել նրանց վրա, և նրանք դա հասկանում են»,- ասել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռում՝ վերադառնալով բալկանյան շրջագայությունից:

Միաժամանակ Էրդողանը մեղադրել է Հունաստանին Միջերկրական և Էգեյան ծովերում կղզիները զինելու հետևանքով երկու երկրների հարաբերություններում լարվածության աստիճանի բարձրացման և սադրանքների համար։ 

«Հունաստանը փորձում է նմանվել երկրի, որը չի հանդիսանում: Նա պարբերաբար խախտումներ է անում Էգեյան ծովում, հետապնդում է թուրքական ինքնաթիռներն ու արգելափակում նրանց կործանիչները С-300 հրթիռներով։ Նրանք շարունակում են զինել կղզիները հենց մեր քթի տակ՝ չնայած միջազգային պայմանագրերով սահմանված ոչ ռազմական կարգավիճակին»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հաստատել է տեղեկությունը, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարած այցի շրջանակներում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու է Հունաստանում ԱՄՆ բազա ստեղծելու հարցը։