Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր հրթիռային հարվածների են ենթարկվել Ուկրաինայի վեց մարզեր և երեք քաղաքներ

Այսօր հրթիռային հարվածների են ենթարկվել Ուկրաինայի վեց մարզեր և երեք քաղաքներ
Աշխարհ
15:09, 11 октябрь 2022
Այսօր՝ հոկտեմբերի 11-ի առավոտից հրթիռային հարվածների են ենթարկվել Ուկրաինայի վեց մարզեր՝ Կիևի, Վիննիցայի, Ռովենսկայայի, Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Նիկոլաևի մարզերը, ինչպես նաև երեք քաղաքներ՝ Կրիվոյ Ռոգ, Իվանո-Ֆրանկովսկ, Զապորոժիե։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ամբողջ Ուկրաինայում հայտարարվել է օդային տագնապ։ Շատ տարածաշրջաններում նկատվում են նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ. օրինակ՝ Կիևում և Կիևի մարզում սահմանվել են էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ։ 

Վիննիցայի մարզում հարվածների պատճառով վնասվել են Լադիժինսկա ՋԷԿ-ի էլեկտրական սարքավորումները։ Բացի դրանից, էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների պատճառով աշխատանքը դադարեցրել է Ուկրաինայի խոշորագույն Ferrexpo հանքարդյունաբերական ձեռնարկությունը, որն արտադրում է երկաթի հանքաքար։