Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քիչ հավանական է, որ Լեհաստանում ընկած հրթիռն արձակվել է Ռուսաստանից. Բայդեն

Քիչ հավանական է, որ Լեհաստանում ընկած հրթիռն արձակվել է Ռուսաստանից. Բայդեն
Աշխարհ
10:54, 16 ноябрь 2022
Աշխարհի առաջատար տերությունների առաջնորդների արտակարգ նիստը գլխավորող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երեքշաբթի Լեհաստանի արևելքում ընկած հրթիռը, որը երկու մարդու կյանք է խլել, ավելի շուտ Ռուսաստանից չի արձակվել։

Մասնագետները դեռևս շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները, սակայն նախագահ Բայդենը հայտարարել է, որ տիրապետում է «նախնական տեղեկությունների, որոնք վիճարկում են» ենթադրությունն առ այն, որ հրթիռն արձակել են ռուս զինվորականները:

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին, որ Պշևոդուվ գյուղում ընկած հրթիռը ռուսական արտադրության է։

«Ես չեմ ուզում դա ասել՝ նախքան մեր կողմից լիարժեք հետաքննություն անցկացնելը, բայց դրա հետագծի տեսանկյունով՝ քիչ հավանական է, որ այն արձակված է եղել Ռուսաստանից, բայց կտեսնենք»,- ասել է Բայդենը:

Նա նաև հայտնել է, որ համաշխարհային առաջնորդները կորոշեն իրենց հետագա քայլերը այն բանից հետո, երբ հստակեցվի, թե ճշգրիտ ինչ է տեղի ունեցել։