Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշխարհի առաջատար տերությունների առաջնորդները արտակարգ հանդիպում են անցկացնում՝ կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ

Աշխարհի առաջատար տերությունների առաջնորդները արտակարգ հանդիպում են անցկացնում՝ կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ
Աշխարհ
10:41, 16 ноябрь 2022
Աշխարհի առաջատար տերությունների ղեկավարները հավաքվել են արտակարգ հանդիպման՝ քննարկելու համար Լեհաստանի արևելքում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, բնակավայրերից մեկի վրա հրթիռի ընկնելու հետ կապված միջադեպը, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։

Բալիից BBC-ի քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնի փոխանցմամբ՝ G20-ի գագաթնաժողովի բոլոր հյուրերը պլանները ստիպված արագորեն վերափոխել են՝ կապված Լեհաստանում տեղի ունեցածի հետ։

Համաշխարհային առաջնորդները անընդհատ հեռախոսով զրուցել են իրենց պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հետ և նրանց հետ քննարկել Լեհաստանը։ 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նիստից առաջ հասցրել են զրուցել Լեհաստանի նախագահի հետ։ Բայդենը զրուցել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։

Հանդիպմանը, որը Սպիտակ տունն անվանել է «արտակարգ կլոր սեղան», մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության, Իսպանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Նիդեռլանդների առաջնորդները։