Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ-ի առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը

ԱՄՆ-ի, Կանադայի և ԵՄ-ի առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը
Միջազգային
11:08, 28 февраль 2022
Ուկրաինայում տիրող իրավիճակը փետրվարի 28-ին կքննարկեն համաշխարհային առաջնորդները և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները։ Պետությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի տեսակապի միջոցով։ Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Ջասթին Թրյուդոն կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպմանը։

Ավելի ուշ՝ տեղական ժամանակով 18:30-ին, Կանադայի վարչապետը ելույթ կունենա Համայնքների պալատում և կներկայացնի  Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ Կանադայի արձագանքը։