Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադան կոշտ պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ մյուս նախարարների դեմ․ Կանադայի վարչապետ

Կանադան կոշտ պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ մյուս նախարարների դեմ․ Կանադայի վարչապետ
Քաղաքականություն / Աշխարհ
13:05, 26 февраль 2022
Կանադան կոշտ պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ մյուս նախարարների դեմ։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ նրանց մեղադրելով Ուկրաինայում  մարդկանց մահվան եւ ավերածությունների մեջ։

«Մենք նաև պատժամիջոցներ կսահմանենք Բելառուսի և նրա առաջնորդների դեմ՝ նախագահ Պուտինի ներխուժմանը մասնակցություն ոււնենալու համար։ Այս պատժամիջոցները վերաբերվում են 57 անձի և կավելանան Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմի դեմ արդեն իսկ սահմանված տասնյակ պատժամիջոցներին», - հայտարարել է նա։

Թրյուդոն ընդգծել է՝ Կանադան նաեւ աջակցում է Ռուսաստանին SWIFT վճարային համակարգից հեռացնելուն, որպեսզի նախագահ Ռուսաստանի համար դժվար լինի ֆինանսավորել Ուկրաինայում իրականացվող գործողությունները։