Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերբիայի նախագահը հրամայել է բանակը բերել մարտական ​​պատրաստականության

Սերբիայի նախագահը հրամայել է բանակը բերել մարտական ​​պատրաստականության
Աշխարհ
11:13, 27 декабрь 2022
Սերբիայի նախագահ և Սերբիայի բանակի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Վուչիչը կարգադրել է երկրի զինված ուժերը բերել մարտական պատրաստականության «ամենաբարձր աստիճանի»։ 

Այսմասին «Տանյուգ» գործակալությանը հայտնել է Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը։

Այս որոշումը, Վուչևիչի խոսքով, երկիրը բարձրացնում է «գործողությունների պատրաստվածության ամենաբարձր մակարդակի, որոնք իրականացնում է սերբական բանակը՝ պահպանելով Սերբիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պաշտպանելով Սերբիայի բոլոր քաղաքացիներին և կանխելով կոտորածներն ու ահաբեկչությունը ընդդեմ սերբերի, որտեղ էլ որ նրանք ապրեն»։ 

Իր հերթին Սերբիայի ՆԳ նախարար Բրատիսլավ Գաշիչը հայտնել է, որ ՆԳՆ բոլոր ստորաբաժանումները նույնպես բերվել են լիակատար մարտական պատրաստականության։ Նրանք կանցնեն Գլխավոր շտաբի պետի հրամանատարության տակ և «կզբաղեցնեն օպերատիվ պլանով նախատեսված դիրքեր», հավելել է գերատեսչության ղեկավարը։

Սերբիայի պաշտպանության նախարարը պնդում է, որ երկրի նախագահը բարձրացրել է բանակի մարտական պատրաստականությունը Կոսովոյում և Մեթոխիայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Վուչևիչը հայտարարել է, որ մասամբ ճանաչված հանրապետության իշխանությունները պատրաստվում են հարձակվել սերբերի վրա։

Սերբական «Վեչերնիե նովոստի»պարբերականի փոխանցմամբ՝ Կոսովոյի ուժերը նույնպես բերվել են մարտական պատրաստականության։