Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը
Պաշտոնական
18:48, 31 август 2022
Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
 
Սուրեն Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:
 
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: