Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ պաշտպանության նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր
Հայաստան
21:05, 13 апрель 2022
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։

Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: