Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Կիևը չի ճանաչել չորս շրջանները ՌԴ տարածքում․ Պեսկով

Խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Կիևը չի ճանաչել չորս շրջանները ՌԴ տարածքում․ Պեսկով
Աշխարհ
15:53, 28 декабрь 2022
Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ ծրագիրն անհնար է, քանի որ Կիևը հաշվի չի առնում ներկայիս իրողությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ դիվանագիտական ​​ճանապարհով հնարավոր չի լինի կարգավորել իրավիճակը, եթե Ուկրաինան չճանաչի Ռուսաստանի «նոր շրջանները»։

«Չի կարող լինել «խաղաղության ծրագիր» Ուկրաինայի համար, որը հաշվի չառնի այսօրվա իրողությունները՝ Ռուսաստանի տարածքով, չորս նոր շրջանների Ռուսաստանին միանալով։ Ոչ մի ծրագիր, որը հաշվի չի առնում այս իրողությունները, չի կարող հավակնել, որ խաղաղ է»,- լրագրողներին ասել է Պեսկովը: