Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների անհնարինության մասին՝ Կիևի դիրքորոշման պատճառով

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցությունների անհնարինության մասին՝ Կիևի դիրքորոշման պատճառով
Աշխարհ
18:01, 29 ноябрь 2022
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններն այժմ անհնար են, քանի որ դրանք բացառում է ուկրաինական կողմը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, այժմ ոչ մի բանակցություն հնարավոր չէ, քանի որ ուկրաինական կողմը բացարձակապես բացառում է դրանք։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել  Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, թե այժմ անհնար է բանակցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։

Նա հավելել է, որ խաղաղ բանակցությունների համար անհրաժեշտ է «քաղաքական կամք և պատրաստակամություն՝ քննարկելու Ռուսաստանի այն պահանջները, որոնք լավ հայտնի են»։