Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 36 հազարը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 36 հազարը
Աշխարհ
16:32, 13 февраль 2023
Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31.643-ի, այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը։

Նախօրեին CNN-ը հայտնել էր Սիրիայում 3576 զոհերի մասին։ «Ալ-Ջազիրայի» վերջին տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհվել է ավելի քան 4.500 մարդ։ Այսպիսով, այս պահին հայտնի է ավելի քան 36 հազար զոհերի մասին։ 

Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, որին հետևել են մի շարք ցնցումներ, որոնցից մեկի ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։ Այս երկրաշարժը հանգեցրել է լուրջ ավերածությունների ու զոհերի հարևան Սիրիայում։

Կիրակի օրը հաղորդվել է, որ Թուրքիան ձերբակալության օրդեր է տվել շինարարական ընկերությունների 131 աշխատակիցների, որոնք կառուցել էին երկրաշարժի ժամանակ փլուզված շենքերից որոշները։