Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցավ 19 հազարը

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցավ 19 հազարը
Միջազգային
18:28, 09 февраль 2023
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19 հազար 300-ի՝ գերազանցելով ճապոնական Ֆուկուսիմայի աղետի զոհերի թիվը։

Քիչ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում զոհերի թիվը հասել է 16 հազար 170-ի։

Այսօր Սիրիա է հասել ՄԱԿ-ի օգնության առաջին շարասյունը, AFP-ի տեղեկություններով, վեց բեռնատարներ վրաններ և հիգիենայի պարագաներ են հասցնում երկրաշարժից տուժած բնակչությանը։