Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը սկսել է երկօրյա խոշորամասշտաբ զորավարժություններ

Իրանը սկսել է երկօրյա խոշորամասշտաբ զորավարժություններ
Տարածաշրջան
14:08, 27 октябрь 2023
Իրանի ցամաքային զորքերը երկօրյա զորավարժություններ են սկսել, որի ընթացքում զինվորականները կստուգեն ավելի քան 200 ուղղաթիռների թռիչքային պատրաստականությունը, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։

Բրիգադային գեներալ Ամիր Չեշակը տեղական հեռուստատեսությանը հայտարարել է, որ խոսքը պլանավորված զորավարժությունների մասին է, որոնք «ուղղված են կասեցնելու հնարավոր սպառնալիքները»: Նա չի հստակեցրել, թե ինչ մարտահրավերների մասին է խոսքը։

Չեշակը նշել է, որ զորավարժությունների համար հատկացված զորքերն ու տեխնիկան Իրանի յոթ նահանգներից տեղափոխվել են Նասրաբադի շրջանի կենտրոնական Սպահան նահանգ։