Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քերմանում ահաբեկչական պայթյունների հետ կապված մի քանի մարդ ձերբակալվել է

Քերմանում ահաբեկչական պայթյունների հետ կապված մի քանի մարդ ձերբակալվել է
Տարածաշրջան
21:28, 05 январь 2024
Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ որոշ գործակալներ առնչություն ունեն Քերմանում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որոնց զոհ է դարձել առնվազն 89 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են․ գրում է irna-ն։

Վահիդին ասել է, որ ձերբակալությունների մանրամասները կհրապարակեն հետախուզական ծառայությունները:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած կրկնակի պայթյունների հետևանքով առնվազն 89 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:

Նշվում է, որ զոհվածներից 12-ը մինչև 15 տարեկան երեխաներ են։

Հավելենք նաև, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։

Անահիտ Խաչատրյան